Փորձում եմ այս կյանքի մասին մտածել, հասկանալ, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում......
Մտածում եմ, մտածու՜մ ու հասկանում,որ շատ տխուր տեսարան ա էս մեր կյանքը: Մի երկու օր առաջ նստած էի քաղաքի մարդաշատ վայրերից մեկում ու նայում էի անցնող մարդկանց (իմ սիրելի զբաղմունքներից մեկնա իմիջայլոց): Տարբեր տեսակի մարդիկ էին անցնում ու նաև շատ զբոսաշրջիկների նկատեցի, որոնց մեծ մասը մեծահասակ զույգեր էին: Նայում էի նրանց ու հիանում, որ այդ հասակում այդքան լավ տեսք ունեն, երջանիկ են, եռանդով լի ու կարողունակ ճանապարհորդելու: Մի կողմից ուրախանում էի նրանց նայելով, մյուս կողմից այնքա՜ն տխրում, որ մեր տատիկներն ու պապիկները այդպիսին չեն: Նայում ես մեր ժողովրդի դեմքին՝ հոգսաշատ, դժգոհ, ջղային, դժբախտ, թափթփված տեսքով, չխնամված.... ինչի՞՞՞՞՞՞
Ինչի՞ ենք մենք սենց սխալ ապրում, ինչի՞ էսօրվա օրով արտասահմանցիները կյանքն են վայելում, իսկ մենք սենց տխուր դեմքերով ման ենք գալիս: Էս հարցիս գլխավոր ու առաջնային պատասխանը ինձ թվում ա սոցիալական անբավարար վիճակն ա, հետո արդեն մեր ազգին բնորոշ ծանր բնավորությունը, ամեն ինչ բարդացնելու ու վատը տեսնելու սովորությունը:
Ես չեմ մեղադրում մեր ժողովրդին, մենք այնպիսին ենք ինչպիսին կանք, բայց էնքան եմ ուզում բոլորին երջանիկ տեսնեմ, ուզում եմ, որ մենք էլ լինենք անհոգ, ուրախ, բարի կամ գոնե բարիացակամ, ու խոր ծերության հասակում էլ ոչ թե նստենք դիվանին լուրեր նայենք, բողոքենք ու վաբշե մոռանանք, որ երկու շաբաթ ա չենք լողացել:D, այլ էտ արտասահմանցիների նման ուրախ, զվարթ գնանք ճանապարհորդելու՝ մեր ծեր, բայց սիրող կյանքի ընկերոջ հետ:
Մտածում եմ, մտածու՜մ ու հասկանում,որ շատ տխուր տեսարան ա էս մեր կյանքը: Մի երկու օր առաջ նստած էի քաղաքի մարդաշատ վայրերից մեկում ու նայում էի անցնող մարդկանց (իմ սիրելի զբաղմունքներից մեկնա իմիջայլոց): Տարբեր տեսակի մարդիկ էին անցնում ու նաև շատ զբոսաշրջիկների նկատեցի, որոնց մեծ մասը մեծահասակ զույգեր էին: Նայում էի նրանց ու հիանում, որ այդ հասակում այդքան լավ տեսք ունեն, երջանիկ են, եռանդով լի ու կարողունակ ճանապարհորդելու: Մի կողմից ուրախանում էի նրանց նայելով, մյուս կողմից այնքա՜ն տխրում, որ մեր տատիկներն ու պապիկները այդպիսին չեն: Նայում ես մեր ժողովրդի դեմքին՝ հոգսաշատ, դժգոհ, ջղային, դժբախտ, թափթփված տեսքով, չխնամված.... ինչի՞՞՞՞՞՞Ինչի՞ ենք մենք սենց սխալ ապրում, ինչի՞ էսօրվա օրով արտասահմանցիները կյանքն են վայելում, իսկ մենք սենց տխուր դեմքերով ման ենք գալիս: Էս հարցիս գլխավոր ու առաջնային պատասխանը ինձ թվում ա սոցիալական անբավարար վիճակն ա, հետո արդեն մեր ազգին բնորոշ ծանր բնավորությունը, ամեն ինչ բարդացնելու ու վատը տեսնելու սովորությունը:
Ես չեմ մեղադրում մեր ժողովրդին, մենք այնպիսին ենք ինչպիսին կանք, բայց էնքան եմ ուզում բոլորին երջանիկ տեսնեմ, ուզում եմ, որ մենք էլ լինենք անհոգ, ուրախ, բարի կամ գոնե բարիացակամ, ու խոր ծերության հասակում էլ ոչ թե նստենք դիվանին լուրեր նայենք, բողոքենք ու վաբշե մոռանանք, որ երկու շաբաթ ա չենք լողացել:D, այլ էտ արտասահմանցիների նման ուրախ, զվարթ գնանք ճանապարհորդելու՝ մեր ծեր, բայց սիրող կյանքի ընկերոջ հետ:



