Արդեն հեռու ենք իրարից,
Բայց ես քեզ դեռ չեմ մոռացել,
Արդեն օտար ենք իրար
Բայց շուրթերիցս համբույրդ չի չորացել:
Ուզում եմ խենթանալ ու քեզ նորից զանգել,
Գալ քեզ մոտ, քեզ սիրե՜լ, անկուշտ համբուրել,
Փարվել կրծքիդ, բույրդ նորից զգալ,
Լինել քո կողքին ու չհեռանալ...
Խեղդվում եմ այս կարոտից,
Անիմաստ է կյանքս նորից,
Բայց չեմ լսի էլ սրտիս,
Հավերժ կջնջեմ քեզ իմ կյանքից:
Комментариев нет:
Отправить комментарий