понедельник, 6 июня 2011 г.

Այդ ու՞ր առանց վարորդական իրավունքի:D

 Էսօր ջղայինացած տուն եմ եկել ու ուզում եմ մի քիչ բողոքեմ.... Մեր ազգի չտեսությունը չափ ու սահման չունի: Երբ պիտի էս ժողովուրդը սովորի, որ աղջիկն էլ ա մաաարդ ու կարա մեքենա քշի ու դա եսիմ ինչ շքեղություն չի (համենայն դեպս կոնկրետ իմ համար դա անհրաժեշտություն ա):   Չեն ուզում հասկանան, որ պետք չի ամեն աղջիկ վարորդի վրա զարմանալ, ոնցոր այլմոլորակային տեսած լինեն: >>>>>>Էսօր խանութ էի ուզում մտնեի, մեքենան կայանեցի ու ուզում էի իջնեի, հանկարծ նկատեցի <մի Բուռջ> հավաքված անբանուգործ ..... ինչ ասեմ որ լավ Ըլնի... : Կանգնել են ու անհամբեր սպասում են, երբ պիտի մեքենայից իջնեմ, որ Էշ Էշ դուրս տան ու արդեն սկսել էին՝ < յաաա՜, պաա՜հ պաա՜հ>: Տո՛ զիբիիիի՜լ քեզ հաաա՜.... մի խոսքով նեռվայինացա հետ նստեցի մեքենան ու գնացի ուրիշ խանութ:
Առակս ինչ կցուցանե՝ խի պիտի ես Էտ չտեսների պատճառով անկապ բենզին ծախսեի ու ուրիշ խանութ գնաի??? Հը?
 Բայց մի բան էլ կա, բացի էտ անտեր չտեսներից՝ մեր սիրելի հայուհիները, որ (մի քիչ կոպիտ կասեմ, բայց կասեմ մեկա) չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ: Ինչ կա էտ մեքենայի մեջ, որ իրանց տենց լավ են զգում??? Իհարկե ոչ բոլորի մասին ա խոսքը...
 Մի օր կարմիր լույսի տակ կանգնած սպասւմ եմ իմ կանաչ լույսին, մեկել մի հատ <աղջիկ> ,մեքենայի բոլոր չորս ապակիներն էլ իջացրած, երաժշտությունը մինչև վերջ բարձրացրած ու ամենակարևորը ծամոնը նենց էր ծամում ոնցոր աշխարհի վերջին ծամոնն էր՝ էլ չէր լինելու.... ուֆ մի խոսքով անդուր տեսարան էր: Սենց որ գրեմ մի դավթար բան կստացվի, ավելի լավա եզրափակեմ, ասելով՝ հերիք ա ժողովուրդ մի քիչ շնորք սովորենք էլի վերջապես:
  Հա ու մի բան էլ ասեմ, հերք ա կին վարորդների մասին տափակ տափակ կատակներ անել, որովհետև մեքենա վարել չկարողանալը հեչ կապ չունի կանանց հետ, դա մարդուց ա: Այ օրինակ տաքսիստները ընդհաաաաանրապես վարել չգիտեն, նստում ես տաքսի ու լեղաճաք եղած իջնում՝ փառք տալով Աստծուն, որ գլուխդ չկերավ: Կամ էլ շաաա՜տ շաա՜տ եմ հանդիպել տղա վարորդների, որ նույնիսկ parking անել չգիտեն, ասենք մի տաս ժամ սպասում ես, թե երբ պտի էս մարդը կարանա այսպես ասած զադնի տա, որ իրա տեղը կանգնես: Եկեք համաձայնվեք, որ մեքենա վարելու կարողությունը մենակ տղամարդկանց չի տրված: Եթե մարդը ԲՈՒԹ ա, դրան բուժում չկա, ուզում ա կին լինի, թե տղամարդ:

Комментариев нет:

Отправить комментарий

Page views