понедельник, 6 июня 2011 г.

Կարոտել էի քեզ...

Առաջին սեր՝ մաքուր ու անկեղծ մի զգացմունք, որը շատ-շատերին է ծանոթ: Ինձ այդ զգացմունքը երանելի ու քաղցր հիշողությունների գիրկն է տանում, հիշողություններ՝ որոնք երբեք չեն մոռացվի:
 Արդեն անցել է վեց տարի ինչ ես ավարտել եմ դպրոցը և իմ առաջին սիրուն այդ ժամանակվանից էլ չեմ տեսել: Չեմ տեսել, բայց շատ եմ մտածել նրա մասին....
 Գուցե մտածեք, որ գժվել եմ, բայց այդ սերը չափազանց քաղցր ու մաքուր էր, որ մոռանայի, թեկուզ իմ կյանքում շատ բաներ են փոխվել և հիմա սիրում եմ ուրիշ մեկին: Շատ եմ մտածել նրա մասին, շատ եմ երազել մեր հանդիպման մասին.... Ես նրա մեջ թերություններ չեի գտնում, նա էր իմ աշխարհը ու իմ էությունը....
 Վեց տարի հետո, մի պայծառ օր, ես նրան տեսա..... տեսա, բայց չճանաչեցի: Մի պահ անտարբեր անծանոթի հայացք գցեցի նրա վրա ու անցաաա.... Բայց հետո կանգ առա, զգացի, որ ինչ որ հարազատ բան կար էտ անծանոթի հայացքի մեջ... շրջվեցի, նա նայեց ինձ, ժպտաց ու հեռացավ... վերջ, հեռացավ ու ես չհասցրեցի գոնե նրա աչքերին նայել՝ նրա կապույտ ու չքնաղ աչքերին, որ այնքաաա՜ն կարոտել եմ: Մի խոսքով շատ տխրեցի, որ իմ մոտ ուշ տեղ հասավ, որ դա Նա էր.... ամբողջ ճանապարհին մտածում էի նրա մասին, նա ինձ ճանաչեց, իսկ ես նրան՝ ոչ.....

2 комментария:

Page views